ՆԱՏՕ-Ն ՊԵՏՔ Է ԴԻՄԱԿԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՍԹՈԼԹԵՆԲԵՐԳ
copy image url

ՆԱՏՕ-Ն ՊԵՏՔ Է ԴԻՄԱԿԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՍԹՈԼԹԵՆԲԵՐԳ

Արտաքին 4 տարի առաջ - 11:05 18-02-2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ կառույցը պետք է քաղաքական երկխոսության հարթակ դառնա բոլոր «արևմտյան և նրանց համակրող» երկրների համար, որպեսզի դիմակայի Ռուսաստանին և Չինաստանին: Գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Անհրաժեշտ է ընդլայնել քաղաքական և գործնական երկխոսությունը մեզ հետ նույն մտածելակերպն ունեցող բոլոր երկրների հետ՝ դիմակայելու բոլոր նրանց, ովքեր չեն կիսում մեր արժեքները: Այդպիսի երկրներ են Ռուսաստանն ու Չինաստանը»,- ասել է Յենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն համապատասխան ռազմավարական հայեցակարգ կընդունի 2021թ.: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ երկրների համար:

Ամենից շատ դիտված