ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՋՐԱՑԱՏԿԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ
copy image url

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՋՐԱՑԱՏԿԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ

Սպորտ 4 տարի առաջ - 14:25 17-02-2021

Ուկրաինայում տեղի ունեցած ջրացատկի բաց առաջնությանը մասնակցել են Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի և Հայաստանի պատվիրակները:

10 մետրանոց աշտարակացատկում ելույթ են ունեցել սինքրոն մրցաձևի ցատկորդները: Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան - Վարդան Բայանդուրյան զույգը գրավել է երկրորդ պատվավոր տեղը՝ առաջ թողնելով միայն տանտերերին:

Վաղը՝ փետրվարի 18-ին, հայ մարզիկները մրցելու են անհատական 10 մ աշտարակացատկում:

Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում մեդալների համար կպայքարեն եզրափակիչ հասած ջրացատկորդները: