Փետրվարի 16-ին իսպանական մի շարք քաղաքներում կազմակերպվել են բողոքի ցույցեր, ցուցարարները պահանջել են ազատ արձակել ռեփեր Պաբլո Ասելին, որին դատապարտել էին ահաբեկչությունը փառաբանելու և թագը վիրավորելու համար:
Ինչպես պարզաբանում է La Vanguardia թերթը, ցույցերը վերաճել են ոստիկանության աշխատակիցների հետ բախումների: Բարսելոնայում մարդիկ սկսել են բարիկադներ կանգնեցնել, հրկիզել մոտոցիկլետներն ու աղբարկղերը: Նաև բախումներ են գրանցվել Ժիրոնայում, Վիկում, Լիեդայում և Ռեուսում: Վիկի քաղաքապետարանում ագրեսիվ քաղաքացիները վնասել են ոստիկանական բաժանմունքը:
Ավելի վաղ դատարանը 9 ամիս ազատազրկման էր դատապարտել ռեփեր Պաբլո Ասելին իշխանություններին Twitter-ում և YouTube-ում տեղադրված մեկ երգով վիրավորելու համար: