Սաhակաշվիլին ձերբակալությունից հետո առաջին անգամ ողջունել է իր կողմնակիցներին
copy image url

Սաhակաշվիլին ձերբակալությունից հետո առաջին անգամ ողջունել է իր կողմնակիցներին

Արտաքին 3 տարի առաջ - 17:45 21-10-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալությունից հետո առաջին անգամ ողջունել է իր կողմնակիցներին Ռուսթավի քաղաքի բանտախցի պատուհանից: Տեսանյութը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ի Тelegram-ալիքը:

Ինչպես երևում է կադրերում, Սահակաշվիլին մոտենում է բանտախցի կիսաբաց պատուհանին, բռնվում ճաղավանդակից և թափահարում ձեռքը։ Բանտի շենքի մոտ գտնվող նրա կողմնակիցները վանկարկում են «Միհո» և երաժշտություն է հնչում:

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սահակաշվիլին երկիր է ժամանել հեղաշրջում անելու նպատակով: Նախկին նախագահը Վրաստան է վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրեին և ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված