Ուղիղ եթեր
ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ, Ո՛Չ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴ
copy image url

ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ, Ո՛Չ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

Մամուլ 4 տարի առաջ - 10:10 16-02-2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականին պատասխանատու գերատեսչությունները քաղաքացիներին հորդորում էին մնալ տանը, իսկ 2021 թվականին հորդորում են մնալ դրսում. պատճառը երկրաշարժն էր, որին, ինչպես պարզվեց, կրկին պատրաստ չենք, քանի որ իրազեկված չենք՝ նման պայմաններում ինչպես վարվել։

Բանն այն է, որ փետրվարի 13-ին Հայաստանում գրանցվեց երկրորդ երկրաշարժը, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոր որոշել է իրազեկող հոլովակներ պատրաստել, այնինչ դա պետք է արվեր հենց առաջին երկրաշարժի օրվանից սկսած:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հյուսիս-արեւելք` օջախի 10 կմ խորությամբ, եւ այդ ժամանակ ԱԻՆ-ը բավարարվեց միայն հայտարարություն տարածելով, թե Հայաստանում սպասվում են թույլ եւ ուժեղ երկրաշարժեր:

Արդեն 8 օր անց գրանցվեց երկրորդ երկրաշարժը, որն ավելի ուժեղ էր, քան նախորդը, սակայն կրկին չկար իրազեկում, թե ինչպես պետք է վարվեն բնակիչները, ինչ պետք է անեն, այնինչ փաստ է՝ երկրաշարժ եղել էր, եւ հենց ԱԻՆ-ն էր հայտարարել, թե կրկին լինելու է:

Իսկ ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է իրազեկումն ապահովեր։ Հայաստանում կա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, որի գործառույթների մեջ նշված է. «… նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, այսինքն` բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական եւ սոցիալական կորուստների նվազեցումը»:

Իսկ նպատակներում գրված է. «Սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության իրազեկության եւ պատրաստվածության բարձրացում»: Սակայն հենց այս կարեւոր դրույթն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Եվ սա այն դեպքում, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ունի երկու տնօրեն, 24 բաժին, իսկ թե ինչով են զբաղված, պարզ չէ։

Փաստ է, որ կառույցն այդպես էլ չի կատարում իր գործառույթները, եւ միայն երկու երկրաշարժից հետո է որոշել իրազեկող հոլովակներ պատրաստել, որոնք, հայտնի չէ նաեւ, երբ պատրաստ կլինեն։

Ու տպավորություն է, որ անտեղյակների կառավարություն ունենք. պատերազմին պատրաստ չէինք, երկրաշարժին պատրաստ չենք, նույնիսկ ձյուն է գալիս, շփոթվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ