«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՇՏԱԲԸ». ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
copy image url

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՇՏԱԲԸ». ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ներքին 4 տարի առաջ - 14:50 15-02-2021

Այսօր ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ: Նախատեսվում է քննարկել շարժման գործունեության հետ կապված հարցեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:

«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,-Հայրենիքի փրկության շարժման տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր փետրվարի 12-ին՝ Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ: