ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՖՖ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ
copy image url

ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՖՖ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

Սպորտ 4 տարի առաջ - 12:15 12-02-2021

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը:

Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը:

Հաղորդվում է, որ Ռաֆայել Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: