Ֆրանսիական Լիլի համալսարանի գիտնականները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս մարդուն ինքնուրույն ստուգել կորոնավիրուսի առկայությունը բջջային հեռախոսի միջոցով: Այդ մասին հայտնում է BFM-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքը հիշեցնում է կրիչ, որը միանում է բջջային հեռախոսին: Սարքի մեջ տեղադրվում է միանգամյա օգտագործման փորձանմուշ, որի վրա անհրաժեշտ է տեղադրել մի քանի կաթիլ հեղուկ քթի խոռոչից: 10 րոպե անց հեռախոսի էկրանին ցուցադրվում է թեստի արդյունքը՝ գրաֆիկի և թվային ցուցիչների հետ միասին:
Մասնագետները բացատրում են, որ կորոնավիրուսը շրջապատված է սպիտակուցներով, որոնց և արձագանքում է սենսորը:
Մշակողները պնդում են, որ սարքը ունակ է դեպքերի 90%-ում հայտնաբերելու վիրուսի առկայությունը: Սարքն արդեն անցել է ամբողջական կլինիկական փորձարկումները: