Հնդկաստանը մշակել է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին ԴՆԹ-պատվաստանյութը
copy image url

Հնդկաստանը մշակել է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին ԴՆԹ-պատվաստանյութը

Արտաքին 3 տարի առաջ - 14:32 04-09-2021

Հնդկաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, որը ԴՆԹ շրջանաձև շղթայի օգնությամբ պաշտպանում է իմունային համակարգը SARS-CoV-2 վիրուսից. սա աշխարհում առաջին այդ տեսակի պատվաստանյութն է: Այս մասին հաղորդում է Nature-ը:

Նշվում է, որ ZyCoV-D անվանումով նոր պատվաստանյութը պացիենտի մաշկի մեջ են մտցնում առանց ներարկման հատուկ սարքի օգնության, պատվաստանյութը ներթափանցում է էպիդերմիսի վերին շերտեր ճնշման ներքո:

Կլինիկական հետազոտությունների համաձայն, որին մասնակցել է 28 հազար մարդ, այս պատվաստանյութը 67%-ով պաշտպանում է սիմպտոմատիկ COVID-19-ից:

Չնայած այն հանգամանքին, որ այս դեղամիջոցի արդյունավետությունը COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութերի համեմատ այնքան էլ մեծ չէ, հետազոտողները նշում են, որ ուղղակի համեմատությունները տեղին չեն, քանի որ ZyCoV-D-ն փորձարկվել է դելտա շտամի դեմ, մինչդեռ նախորդ դեղամիջոցները ստեղծվել են ուհանյան շտամի հիման վրա:

Ամենից շատ դիտված