ԱՐՑԱԽ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ  52 310 ՄԱՐԴ
copy image url

ԱՐՑԱԽ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ 52 310 ՄԱՐԴ

Ներքին 4 տարի առաջ - 15:10 08-02-2021

Ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում տեղակայված դիտարկման քսանյոթ կետում շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 32 տեղահանված: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս վերադարձել է 52 310 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորներն օրվա ընթացքում մաքրել են 58 հա տարածք, 35 կմ ճանապարհ, 49 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 39 պայթուցիկ օբյեկտ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք, 352 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա:

Ամենից շատ դիտված