«ԻՄ ՔԱՅԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ Է «ԵՎՐԱՆԵՍԹՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
copy image url

«ԻՄ ՔԱՅԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ Է «ԵՎՐԱՆԵՍԹՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ներքին 4 տարի առաջ - 14:24 08-02-2021

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», Հայաստանի պատվիրակության ղեկավար է նշանակվելու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Նա կփոխարինի պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: Այս մասին հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: