ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ դերասանների գիլդիային հայտնել է, որ լքում է կազմակերպությունը, հաղորդում է Fox News-ը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Թրամփը լքել է Գիլդիան այն բանից հետո, երբ կազմակերպության անդամները սպառնացել են վտարել նրան Կապիտոլիումի գրոհից հետո:
«Այս նամակով ես տեղեկացնում եմ Գիլդիայից իմ անհապաղ հեռանալու մասին: Դուք ոչինչ չեք արել ինձ համար»,- մեջբերում է հեռուստաալիքը Թրամփի նամակից մի հատված:
Պետության նախկին ղեկավարը նամակում նաև գրել է, որ հպարտ է կինոյում կատարած իր աշխատանքով, այդ թվում ՝ «Տանը մենակ 2. Նյու Յորքում կորածը» և «Ուոլ սթրիթ. փողը չի քնում» ֆիլմերում դերերով: Ավելի վաղ ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ Թրամփը պատմության մեջ կմնա որպես Միացյալ Նահանգների վատագույն նախագահ՝ Կապիտոլիումի վրա նրա կողմնակիցների գրոհից հետո:Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ցույցի էին հավաքվել Վաշինգտոնում և գրոհ կազմակերպել Կապիտոլիումի վրա, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Ջո Բայդենի թեկնածությունը հաստատելու նիստը: Անկարգությունների ժամանակ զոհվել էր 5 մարդ: