ԸՍՏ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՈՐՏԵՂ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
copy image url

ԸՍՏ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՈՐՏԵՂ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ներքին 4 տարի առաջ - 12:41 05-02-2021

Մի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական Rixos Almaty հյուրանոցը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։

«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչ վերաբերում է վճարներին, ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է»,- պարզաբանեցին Կառավարությունից։

Հավելենք, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Ղազախստանը պատվիրակություններին ընդունում է հիմնականում տվյալ ցանցին պատկանող հյուրանոցում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի