ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
copy image url

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 11:05 05-02-2021

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախատեսում է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:

ՊՆ նախկին նախարարը դեռ չի որոշել, թե որ ուժի հետ կգնա ընտրության՝ հավելելով, որ մասնակցության ձևաչափը դեռ չի ընտրել:

«Յուրաքանչյուր անհատ սահմանադրական իրավունք, որոշ դեպքերում՝ նաև պարտականություն ունի, մասնակցելու ընտրություններին, այս նեղ, անելանելի իրավիճակում: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ինքս կորոշեմ»,- նշել է Ս. Օհանյանը:

Ավելի վաղ արտահերթ ընտրությունների դեպքում դրանց մասնակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված