Լիբանանի զինված ուժերում ռուսական արտադրության «Պանցիր-Ս» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի (ԶՀԹՀ) հայտնվելու մասին տեղեկությունը hաստատվել է:
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական տակտիկական հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը մի քանի ժամ առաջ հարձակվել է համալիրի վրա: Համացանցում հայտնվել են նկարներ, որոնք ցույց են տալիս, որ «ՑԱԽԱԼ» ռազմական անօդաչուն խփվել է: Սակայն իսրայելցի զինվորականները վստահեցնում են, որ հրթիռը վրիպել է: