ԱԺ ՇԵՆՔԻ ՄՈՏԻՑ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 8 ՔԱՂԱՔԱՑԻ
copy image url

ԱԺ ՇԵՆՔԻ ՄՈՏԻՑ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 8 ՔԱՂԱՔԱՑԻ

Ներքին 4 տարի առաջ - 12:05 03-02-2021

Ազգային ժողովի շենքի մոտից ութ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար:

Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:

Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: