ՇՈՇ ԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է 15 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
copy image url

ՇՈՇ ԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է 15 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 16:50 01-02-2021

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում պատերազմի հետևանքով վնասվել է 93 առանձնատուն:

Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման և ապամոնտաժման աշխատանքները: Ներկա պահին 15 առանձնատներում մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Տները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը: