ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ Ղարաբաղյան կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ:
Մեդվեդևի խոսքով, Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշվել է ստեղծել ընդհանուր իրավիճակի վերահսկման հատուկ կենտրոն, որին մասնակցելու են Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք, որ Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին:
Դմիտրի Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, բայց այժմ այն չի կարող քննարկվել:
Նա նաև հիշեցրել է, որ Արցախի անկախությունը մինչև հիմա չի ճանաչել նույնիսկ Հայաստանը: