ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ 57 ԳԵՐԻՆԵՐԻՆ․ ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿ
copy image url

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ 57 ԳԵՐԻՆԵՐԻՆ․ ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿ

Ներքին 4 տարի առաջ - 16:34 29-01-2021

Եվրամիությունը ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայի վերադարձը Հայաստան և կոչ անում անհապաղ վերադարձնել մյուս 57-ին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Սթանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողի ազատ արձակումը և կոչ անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրի միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-հայտնել է Պ․ Ստանոն:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կնոկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

Ամենից շատ դիտված