«ԱՆՏՈՒՆԻ». «ՔԱԼԱՇՅԱՆ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ
copy image url

«ԱՆՏՈՒՆԻ». «ՔԱԼԱՇՅԱՆ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Ներքին 4 տարի առաջ - 15:36 28-01-2021

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է «Անտունի» նոր տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին, հերոս, մեր ապրելու համար կյանք տված և մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին:

Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել՝ ավարտից հետո:

Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի ճկուն սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:

Երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, իսկ դաշնակահարը Հայկ Մելիքյանն է: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է:

Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է:

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:

Ամենից շատ դիտված