ՉԻՆԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ COVID-19-Ի ՀԱՄԱՐ ՔՍՈՒՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՎԵԼԻ ՃՇԳՐԻՏ ՄԻՋՈՑ
copy image url

ՉԻՆԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ COVID-19-Ի ՀԱՄԱՐ ՔՍՈՒՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՎԵԼԻ ՃՇԳՐԻՏ ՄԻՋՈՑ

Արտաքին 4 տարի առաջ - 14:40 28-01-2021

Չինաստանում բժիշկները սկսել են կորոնավիրուսի հայտնաբերման համար քսուք վերցնել նոր՝ ավելի ճշգրիտ եղանակով: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Պեկինի «Յույուան» ​​հիվանդանոցի վարակիչ շնչառական հիվանդությունների բաժանմունքի վարիչի տեղակալ Լի Տունցզենը նշել է, որ COVID-19-ի համար բնակչության թեստավորման ամենաարագ և ամենահարմար միջոցը կոկորդից քսուք վերցնելն է:

Սակայն, ըստ նրա, թեստի ճշգրտությունը մեծանում է, երբ քսուքը վերցնում են քիթըմպանից, ինչն ավելի տհաճ է: Մասնագետը հավելել է, որ որոշ հիվանդների արագ վերականգնման պատճառով կոկորդի քսուքով հնարավոր չէ որոշել կորոնավիրուսի առկայությունը:

Միևնույն ժամանակ նա մատնանշել է արտաթորանքում կամ ուղիղ աղիքում COVID-19-ի ավելի երկար ժամանակ պահպանվելու վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների առկայությունը:

«Այդ պատճառով վարակի հայտնաբերման արագությունը բարձրացնելու և ուշ ախտորոշումները նվազեցնելու համար ավելացվել է հետանցքից քսուք վերցնելու ՊՇՌ թեստը»,- եզրափակել է Տունցզենը:

Ավելի վաղ Ուհանում կորոնավիրուսից մահացածների հարազատները հայտարարել էին COVID-19-ի մասին ամբողջ ճշմարտությունը «բացահայտելու» մտադրության մասին:

Ամենից շատ դիտված