ՀՀ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ․ ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
copy image url

ՀՀ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ․ ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 14:17 27-01-2021

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Նա որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշել է միասնական ուժերով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը։

Նախարարությունից հայտնում են, որ Վ․ Հարությունյանը Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

Նախարարն այցելել է ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։

Հրամանատարական կետից հայտնում են, որ Հայաստանի օդային տարածքում շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Ամենից շատ դիտված