ԲԱՅԴԵՆԸ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՐՑԸ
copy image url

ԲԱՅԴԵՆԸ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՐՑԸ

Արտաքին 4 տարի առաջ - 14:30 27-01-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրաքի հարցը:

Ամերիկացի առաջնորդը մտադրություն է հայտնել շարունակելու դաշնակիցների հետ խորհրդակցությունները «անվտանգության ընդհանուր խնդիրների ամբողջ սպեկտրի շուրջ»: Նա նաև կարևորել է «նոր և առաջացող սպառնալիքների զսպման և հակազդման ամրապնդման» կարևորությունը, Դաշինքի հետ ընդհանուր արժեքները, որոնց թվում՝ կլիմայական սպառնալիքներն ու առողջապահության ոլորտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջինիս երդմնակալությունից ի վեր առաջին բանակցություններն են վարել:

Նրանք քննարկել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը, ԱՄՆ-ի դուրս գալը Բաց երկնքի պայմանագրից, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանումը, ուկրաինական ներքին կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ գագաթնաժողովի անցկացումը:

Ամենից շատ դիտված