ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ԵՎ ԻԻՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ
copy image url

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ԵՎ ԻԻՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

Ներքին 4 տարի առաջ - 10:52 27-01-2021

Երևանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը: Այս մասին հայտարարություն է տարածվել ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջով:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»,- ասված է գրառման մեջ:

Երևանում նախատեսված է նաև Իրանի ԱԳ նախարարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 26-ին` Ռուսաստանի Դաշնություն:

Ամենից շատ դիտված