ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՊԱՀԵԼՈՒ Է ԵԽԽՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
copy image url

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՊԱՀԵԼՈՒ Է ԵԽԽՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ներքին 4 տարի առաջ - 10:42 27-01-2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռ․ Ռուբինյանը։

Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսել են ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին։

Ձեզ գուցե հետաքրքրի