ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է թույլ ձյուն: