«Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կլինի արտահերթ ընտրությունների տեսական անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից խուսափելով։
Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվում է նաև խորհրդարանի առնվազն ⅗-ով ընդունված ԱԺ-ն արձակելու որոշում ընդունելու դեպքում:
Ներկայումս արտահերթ ընտրությունների համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ դրան հետևած 2 նիստում նոր վարչապետ չընտրվի, սակայն ընդդիմությունը հրաժարվում է չառաջադրել թեկնածու, ինչը տեսականորեն չի բացառում նոր վարչապետի ընտրություն, եթե իշխող խմբակցությունից ընդդիմության օգտին քվեարկողներ լինեն։ Փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։
Հիշեցնենք, որ 2020-ի վերջին Փաշինյանը հայտարարել էր 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։