ԲԱՅԴԵՆԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ KEYSTONE XL ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
copy image url

ԲԱՅԴԵՆԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ KEYSTONE XL ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 16:00 21-01-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Keystone XL նավթամուղի կառուցումը դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նախկինում Բայդենը խոստացել էր չեղյալ հայտարարել Keystone XL խողովակաշարի շինարարությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:

Այս քայլը կատարվել է՝ չնայած այն հանգամանքին, որ Կանադան աջակցում էր նախագծին:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թ. հայտարարել էր նախագիծը մերժելու իր որոշման մասին՝ ասելով, որ «այն չի համապատասխանում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին», սակայն 2017 թ. Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Օբամայի որոշումը չեղյալ համարելու մասին: