Բլոգեր Իդա Գալիչը առաջին անգամ մեկնաբանել Է ամուսնուց բաժանվելու լուրը:
Այս մասին տեղեկացնում է https://super.ru/a/podtverdida_galich կայքը:
Վերջին շրջանում նրանց բաժանության վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լուրեր էին պտտվում: Սակայն դրանք շարունակում էին մնալ օդում կախված՝ վերջնականապես չժխտվելով կամ չհաստատվելով:
Գալիչի ամուսնալուծության մասին տեղեկատվությունը հայտնվեց Ամանորից առաջ, բայց դրա պաշտոնական հաստատումը մինչ այժմ չկար:
«Չնայած նրան, որ ես և Ալանչիկը տխուր բաժանության վիճակագրության մասն ենք կազմում, բայցևայնպես այժմ մենք ունենք սիրո թանկագին հիշողություններ»,- ասել է նա:
Բլոգերը իր երկրպագուներին խորհուրդ է տվել սիրո հանդեպ վստահությունը չկորցնել:
«Մեր փորձի վրա հիմնվելով՝ մի կորցրեք հավատը սիրո հանդեպ: Ձեզ համար սերն այլ ուղի է ընտրել»: