ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասփելը երեքշաբթի թիվիթերյան իր էջում հայտարարել է կենսաթոշակի անցնելու մասին.
«Պատիվ եմ ունեցել ղեկավարելու այս հետաքրքիր կազմակերպությունը: Ես հեռանում եմ և շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքով»:
Արդեն ընտրված ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենն առաջարկել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսին ստանձնելԿենտրոնական հետախուզական գործակալության պետի պաշտոնը:
Ուիլյամ Բերնսն այժմ Ամերիկյան միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի նախագահն է: Նա Մոսկվայում ԱՄՆ դեսպանն է եղել 2005-2008 թվականներին: