ՀԵՌԱԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՅԱՊՈՆՉԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
copy image url

ՀԵՌԱԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՅԱՊՈՆՉԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Արտաքին 4 տարի առաջ - 13:25 19-01-2021

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտարարել է Աստամուրա Բուտբայի և Նուգզարա Պապավայի հեռակա ձերբակալման մասին, որոնք, ենթադրաբար, եղել են Վյաչեսլավ Իվանկովի, ավելի հայտնի որպես օրենքով գող՝ Յապոնչիկի սպանության հեղինակները: Հայտնել են նաև, որ նրանք երկուսն էլ ունեն Ռուսաստանի և Աբխազիայի Հանրապետության երկքաղաքացիություն:

Համաձայն հետաքննության՝ 2009 թ. հուլիսին Բուտբան բեռնատարի հետնամասից դիպուկահարով կրակել է Իվանկովի վրա, իսկ այդ ընթացքում Պապավան «Կալաշնիկով» ինքնաձիգով զինած առևանգված մեքենայով կազմակերպում էր մարդասպանի փախուստը: