Ըստ hellomagazine.com կայքի տեղեկության՝ հարսանիքը նախատեսված էր անցկացնել Իտալիայում՝ շքեղ տոնակատարությամբ:
Հիշեցնենք, որ Ալեքս Ռոդրիգեսը երկու տարի առաջ էր ամուսնության առաջարկ արել Ջենիֆեր Լոպեսին:
Առաջարկությունը յուրօրինակ էր. Բահամյան կղզիներում՝ օվկիանոսի ափին իր սիրելիի առջև ծնկի իջած նա հսկայական ադամանդյա քարով մատանի էր նվիրել:
Հարցազրույցներից մեկում զույգը նշել է, որ հետևելու է իրադարձությունների զարգացմանը: «Անկեղծ ասած, ես դժվարանում եմ հավատալ կատարվածին, ուստի պարզապես անհնար է պլանավորել որևէ տոնակատարություն: Մենք առայժմ չենք ձեռնարկում որևէ քայլ, ինչպես շատերը: Պետք է սպասենք ևս մի քանի ամիս,- նշել է Ջենիֆեր Լոպեսը:
Հիշեցնենք, որ զույգը միմյանց ճանաչում էր 2005 թվականից, բայց նրանց մտերմությունը սկսվել էր 2017-ի ձմռանը: