ՆԱՎԱԼՆԻՆ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ Է «ՄԱՏՐՈՍԿԱՅԱ ՏԻՇԻՆԱ» ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
copy image url

ՆԱՎԱԼՆԻՆ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ Է «ՄԱՏՐՈՍԿԱՅԱ ՏԻՇԻՆԱ» ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

Արտաքին 4 տարի առաջ - 11:10 19-01-2021

Արդեն 30 օր ձերբակալված Ալեքսեյ Նավալնին նախօրեին տեղավորվել է «Մատրոսկայա տիշինա» կալանավայրի կարանտինային բաժանմունքի երեք մահճակալ ունեցող խցում: Այնտեղ նա մենակ է, քանի որ արտերկրից ժամանելուց հետո նրա համար սահմանվել է 14-օրյա կարանտին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը, որը կալանավայրում այցելել է ընդդիմադիր գործչին:

Ալեքսեյ Մելնիկովի խոսքով, խցում կան սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց և տաք ջուր,ներքնակ, բարձ, վերմակ, անկողնային սպիտակեղեն, ափսե, գավաթ, գդալ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, օճառ, միանգամյա օգտագործման ածելի և զուգարանի թուղթ:


Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամը, հաղորդելով Նավալնիի խոսքերը, նշում է, որ Նավալնին ուրախ է հայրենիք վերադառնալու համար և շնորհակալություն է հայտնում աջակցության համար: Նավալնին փոխանցել է նաև, որ կալանավայրի աշխատակիցների կողմից իր վրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ֆիզիկական ճնշումներ չեն գործադրվել: