ԹՐԱՄՓԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՀՐԱԺԵՇՏԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁ՝ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀ
copy image url

ԹՐԱՄՓԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՀՐԱԺԵՇՏԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁ՝ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀ

Արտաքին 4 տարի առաջ - 15:00 19-01-2021

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Նշվում է, որ տեսանյութը կարող է թողարկվել երեքշաբթի, բայց վերջնական ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Թրամփն իր ելույթում անդրադարձել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում իր ունեցած նշանակալի ձեռքբերումներին (ինչպես ինքն է կարծում): Տեսաուղերձում նա նշում է «նոր վարչակազմի» մասին, սակայն Բայդենի թիմի վերաբերյալ հայտարարության ենթատեքստը չի հստակեցվում:

Բայդենի և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:

Միջոցառմանը նախապատրաստվելու, ինչպես նաև հունվարի 6-ին գործող նախագահի կողմնակիցների՝ Կապիտոլիումի վրա հարձակման հետ կապված՝ Վաշինգտոնում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցներ:

Թրամփն արդեն հայտարարել է, որ ներկա չի լինի իր իրավահաջորդի երդմնակալության արարողությանը: