Ուղիղ եթեր
Տեխասի արտաքսման կենտրոնում գտնվող վենեսուելացիները SOS նշանն են ձևավորել իրենց մարմիններով. The Guardian
copy image url

Տեխասի արտաքսման կենտրոնում գտնվող վենեսուելացիները SOS նշանն են ձևավորել իրենց մարմիններով. The Guardian

Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 09:08 02-05-2025
Մի խումբ վենեսուելացի ներգաղթյալներ, որոնք պահվում են Տեխասի արտաքսման կենտրոնում, իրենց մարմիններով կազմել են «SOS» նշանը՝ աղերսելով օգնություն և ուշադրություն միջազգային հանրությունից։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Նրանք ենթակա են արտահանձման Սալվադորի բանտ, որը աշխարհի ամենադաժան և ամենախիստ բանտն է համարվում։ ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ այս անձինք կապ ունեն «Տրեն դե Արագուա» հանցավոր խմբավորման հետ, որը վերջերս ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Սակայն նրանց փաստաբաններն ու հարազատները հերքում են այդ մեղադրանքները՝ նշելով, որ անհիմն կերպով անմեղ մարդկանց վրա ճնշում է գործադրվում։

Ամենից շատ դիտված