Ուղիղ եթեր

ՍԴ որոշման հիմքում չպետք է դրվի պոպուլիստական գաղափար՝ եթե ինչ-որ մեկը հարուստ է, նշանակում է՝ գողացել է

Ներքին Տեսանյութ 6 ժամ առաջ - 16:01 29-04-2025
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման կարևոր արձանագրումներն առանձնացրեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության ու, հատկապես, կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը․․․ բայց ես ինչքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռքբերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի պոպուլիստական գաղափար՝ եթե ինչ-որ մեկը հարուստ է, նշանակում է՝ գողացել է։ Ես համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր չլինի, միևնույն է, չի կարող հիմք հանդիսանա, որ խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ ՍԴ որոշումով ասվում է՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

«Երկրորդ կարևոր արձանագրումը, որ արեց ՍԴ-ն, այն է, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։

Կա ևս 3-րդ հետաքրքիր մի դրույթ, որն արձանագրեց ՍԴ-ն՝ Ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ, խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարին, որովհետև, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի ժամանակահատված զբաղեցրել է պետական պաշտոն ու դուրս է եկել պաշտոնից, նա իր ամբողջ կյանքը չպետք է սպասի, թե Դատախազության ուղտը երբ կչոքի իր դռանն ու կասի՝ որտեղի՞ց այս գույքը»,- նշեց նա՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ այս հարցում ՍԴ-ն արել է կես քայլ։ Ըստ Հարությունյանի՝ ամենաողջամիտը կլիներ, եթե ՍԴ-ն այս նորմը համարեր հակասահմանադրական ու ժամկետ տար, որ ԱԺ-ն որոշում ընդուներ։

Հարությունյանը նշեց նաև, որ ՍԴ որոշումների հիման վրա Դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել ենթադրյալ ապօրինի գույքի ու հանցավոր արարքի հետ։

«Դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են։ Ինչ վերաբերում է կոռուցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերին, ապա դրանց շրջանակներում Դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի ու հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ցավոք սրտի, այսքանով ավարտվում են ՍԴ որոշման դրական կողմերը։

Ամենից շատ դիտված

22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
11:18 49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից
23:52 «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում
23:22 13 անշարժ գույք, մեքենաներ, 23 մլն անկանխիկ, 25 մլն եկամուտ․ Տավուշի մարզպետի և նրա ընտանեկան ունեցվածքը