Ողբերգական դեպք՝ Երևանում. կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին. shamshyan.com
copy image url

Ողբերգական դեպք՝ Երևանում. կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին. shamshyan.com

Ներքին 5 օր առաջ - 21:10 15-04-2025
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ժամը 15:40-ին Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժնի և հայտնում են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերվել են կնոջ դի։

Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում