Երևանում՝ կիսակառույց շինության բացօթյա տարածքում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com
copy image url

Երևանում՝ կիսակառույց շինության բացօթյա տարածքում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 16:38 16-05-2024
Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 13 շենքի բակում՝ կիսակառույց շինության տարածքում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 71-ամյա Կարապետ Հ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված