Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում