Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը, տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս մասին հայտնում է CNN
Պետդեպարտամենտը Բրինքի հրաժարականը Ուկրաինայում դեսպանի պաշտոնից բացատրել է նրանով, որ նա այնտեղ է եղել «երեք տարի, դա երկար ժամանակ է մարտական գոտում»։
«Եվ անկեղծ ասած, պատերազմը շատ երկար է տևել: Իրական հարցն այն է, թե արդյոք ռուսներն ու ուկրաինացիները պատրաստ են անել այն, ինչ անհրաժեշտ է այս պատերազմին վերջ տալու համար», - ավելացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Բրիջիթ Բրինքն Ուկրաինայում սկսել է աշխատել 2022 թվականի մայիսի վերջից: