ԱՄՆ-ը չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, քանի դեռ հատուկ գործողությունը չի դադարեցվել. ԱՄՆ Պետդեպ
copy image url

ԱՄՆ-ը չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, քանի դեռ հատուկ գործողությունը չի դադարեցվել. ԱՄՆ Պետդեպ

Արտաքին 2 տարի առաջ - 12:10 26-05-2022
ԱՄՆ-ը չի չեղարկի Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պարենամթերքի հետ կապ չունեցող սահմանափակումները, քանի դեռ չի դադարեցվել ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք մի շարք հայտարարություններ ենք լսել Ռուսաստանից «...» պարենային անվտանգության և համաշխարհային մատակարարումների վերաբերյալ: Չնայած այդ հայտարարություններին, ԱՄՆ պատժամիջոցները չեն հանգեցնում ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խափանումների: ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն այնպես են մշակված, որ թույլ են տալիս գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի արտահանումը Ռուսաստանից,- պնդում է Փրայսը:- Մենք, անշուշտ, չենք չեղարկի մեր պատժամիջոցները՝ ի պատասխան դատարկ խոստումների: Կարծում եմ, մենք Ռուսաստանի տարբեր խոստումներին թերահավատորեն վերաբերվելու հիմքեր ունենք»:

«Մենք ռուսական սննդամթերքի հետ կապված պատժամիջոցներ չենք սահմանել: Ոչ պարենային պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական հատուկ գործողությունը չի դադարեցվել»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատում է ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Ուկրաինայում ռազմական գործողությունները և ՌԴ դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի մատակարարման խափանումների, որը մեծացնում է պարենային ճգնաժամի վտանգը աշխարհի մի շարք երկրներում:

Ամենից շատ դիտված