Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխման հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 14:25 10-04-2025
Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխման հարց չի քննարկվում։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

«Քանի որ գրվելու է նոր Սահմանադրություն, բնականաբար, այնտեղ չպիտի այնպիսի դրույթներ լինեն, որոնք կարող են արմատական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության առումով և իրավաքաղաքական լուրջ ցնցումների հանգեցնեն»,- նշեց Դադունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ նկատի ուներ արդադատության նախարար Սրբուհի Գալյանը, երբ ասում էր, որ նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի մեղադրանքներին, թե գործող Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրին, Դադունցը նշեց՝ հարգում է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն ու ավելացնելու բան այս առումով չունի։

Ամենից շատ դիտված