Կրակայրիչը միացնելուց հետո Lexus-ում հրդեհ է բռնկվել. կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Կրակայրիչը միացնելուց հետո Lexus-ում հրդեհ է բռնկվել. կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 14:00 10-04-2025
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Զվարթնոցի կամրջի հարևանությամբ՝ Մանուշյան փողոցում, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Ս.-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորին, ով այրվածքներ է ստացել, տեղում օգնություն է ցուցաբերել քաղաքացին, ով այնուհետև իր անձնական մեքենայով նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բուժզննում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս է եղել, և կրակայրիչը միացրել է ու հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է իրեն դուրս նետել ավտեմեքենայից: Այս տեղեկությունը վարկած է, որը ոստիկանությունը պարզում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում