Էս իշխանության մոտ մի բան շատ ճիշտ է ստացվում՝ երկրի իրավիճակին համապատասխան, դիպուկ երգիչներ հրավիրել. լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե ՀՀ է ժամանելու երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։
«Սնուփ դոգ էին կանչում՝ թմրանյութեր և այլն, հիմա գալիս է իմ կողմից շատ սիրված Ջենիֆեր Լոպեսը, որը, բացի երգելուց, հայտնի է նաև իր համապատասխան տեղերով, որը լրիվ բնութագրական է ՀՀ-ում տիրող իրավիճակին՝ հաշվի առնելով որոշ անատոմիական առանձնահատկությունները։ Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք»։