Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ միասին հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռի շարժիչը:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Բրիտանացի գիտնականներն ավարտել են գերձայնային հրթիռի շարժիչի հիմնական փորձարկումը, որը հնարավոր է դարձել Մեծ Բրիտանիայի կառավարության, արդյունաբերության և ԱՄՆ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ: Համակարգը նախատեսված է առաջադեմ գերձայնային թևավոր հրթիռի նախատիպը սնուցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: