ԱՄՆ-ն նոր գերձայնային հրթիռ կունենա
copy image url

ԱՄՆ-ն նոր գերձայնային հրթիռ կունենա

Արտաքին 3 տարի առաջ - 16:25 19-05-2021

Ամերիկացի զինվորականները ներկայացրել են գործողության հեռահար շառավղով նոր գերձայնային հրթիռի տվյալները, այն կարող է խոցել Ռուսաստանի թիրախները Մեծ Բրիտանիայի տարածքից, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Popular Mechanics պարբերականին։

Նոր՝ գործողության հեռահար շառավղով գերձայնային զենքն (LRHW) ունի թիրախների արդյունավետ խոցման մոտ 2800 կիլոմետր հեռահարություն։ Նոր հրթիռային համակարգի փորձարկումները կանցկացվեն 2023թ., դա կլինի ինքնագնաց համալիր բեռնաշասիի վրա։

LRHW-ները կարող են տեղակայվել ինչպես Եվրոպայում, որտեղ նոր զենքը սպառնալիք կներկայացնի Ռուսաստանին, այնպես էլ Խաղաղ օվկիանոսում՝ Թայվանում եւ Ֆիլիպիններում, ինչպես նաեւ Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում։ Այդ երկրներում տեղակայված LRHW մարտկոցները կսպառնան Չինաստանին եւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքին։

Նյութի հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք փորձարկում են եւ արդեն սպառազինության մեջ ունեն գերձայնային հրթիռային համալիրներ, վտանգավոր դրության մեջ են գտնվում, քանի որ ԱՄՆ-ը կարող է շուտով առաջ անցնել այդ երկրներից սպառազինությունների «գերձայնային» մրցավազքում։

Ամենից շատ դիտված