Ադրբեջանի հետ մոտ 50 կիլոմետր սահման ունեցող Կոթիում սահմանազատման մասին ցանկացած հարց՝ ցավոտ են ընդունում։ Հարեւան գյուղերում նախորդ տարի իրականացված սահմանազատումը Հայաստանին՝ կորուստներից բացի ոչինչ չտվեց, ասում են կոթեցիները։
Հայաստանի զիջողական քաղաքականությունը ոչ թե անվտանգությունն է ապահովում, այլ հակառակը։ Կոթիի գյուղամեջում հավաքվածները պատմում են,որ պաշտոնյաների տեսնում են միայն ընտրությունից ընտրություն ու հիշեցնում. Կոթին՝ մոտ 700 հա վարելահող ունի, որ այսօր մշակել չի կարողանում, քանի որ Ադրբեջանի տիրապետության տակ է։