Շուրջ 200 անհետ կորած անձ կա․ չի կարելի միայն Ադրբեջանի թվերի վրա հիմնվել․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Շուրջ 200 անհետ կորած անձ կա․ չի կարելի միայն Ադրբեջանի թվերի վրա հիմնվել․ Տիգրան Աբրահամյան

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 14:57 03-04-2025
«Ադրբեջանը այս պահին հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք այդ թվով»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարբեր կայքերում առաջ են եկել նկարներ և տեսագրություններ, որտեղ շատ ծնողներ ճանաչել են իրենց որդիներին։ «Այս պահին մեր երկրում շուրջ 200 կորած անձ կա։ Որևէ մեկը չգիտի, թե այդ մարդկանց կյանքը ինչպես է։ Չի կարելի միայն Ադրբեջանի թվերի վրա հիմնվելով ասել, որ Բաքվի բանտերում կա 23 անձ»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ-ի խնդիրն է ոչ միայն պայքարը մղել 23 հայերի համար, այլ նաև հասկանալ, թե անհետ կորած անձինք ուր են, եթե կան զոհվածներ, ապա մասունքների հետ կապված հարցերը բարձրաձայնել։

Ամենից շատ դիտված