Հայաստանյան և ադրբեջանական մամուլում ինչո՞ւ է առկա թվերի այսչափ տարբերություն․ Կարեն Հեքիմյան

Միտք 1 տարի առաջ - 14:04 05-09-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է. «Հայաստանյան մամուլն ազդարարում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու,ուղեկցորդների հետ միասին:

Ադրբեջանական մամուլն ազդարարում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, ԿԽՄԿ-ի 9 մեքենաներով Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 30 ուղևոր:

Չեմ կարծում, որ Արցախից Հայաստան տեղափոխվածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի և Ադրբեջանի տեսակետից պետական գաղտնիք է պարունակում:

Այդ դեպքում, ինչու՞ է առկա թվերի այսչափ տարբերություն:

Բացի դրանից` ի վերջո, Արցախից Հայաստան տեղափոխվածները բուժառու՞ են, թե՞ ուղևոր:
Ամեն դեպքում, ճշմարտությունը լավ բան է»։

Ամենից շատ դիտված