Թրամփը ցույց է տվել կարմիր կոճակը, Քանյե Ուեսթը միայնակ է, Իլոն Մասկից դժգոհ են․ Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլ Արտաքին 4 շաբաթ առաջ - 12:15 21-03-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել իր սեղանի վրա գտնվող կարմիր կոճակը։ Այս մասին գրում է The Economic Times-ը։
Շատ մարդիկ մտածում էին, որ այդ կոճակը միջուկային զենքը գործարկելու համար է, բայց իրականում, երբ նա սեղմում է այդ կոճակը, նրան դիետիկ կոլա են բերում։
Թրամփը կատակով ասել է. «Բոլորը կարծում են՝ եթե սեղմեմ կոճակը, աշխարհը կվերջանա»։

Քանյե Ուեսթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շատ տխուր ու միայնակ է, և ոչ ոք չի կարող իրեն օգնել։ Այս մասին գրում է The Mirror-ը։
Նա ասել է, որ արյունահոսում է հանուն այն մարդկանց, ովքեր դավաճանել են իրեն, և հրապարակել է դավաճանների ցուցակը։
Դավաճանների ցուցակում ռեփերն ընգրկել է իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, տարբեր ռեփերների և ընկերների, դիզայներների, հագուստի բրենդների՝ ինչպես օրինակ Adidas ու Balenciaga-ն, նույնիսկ իր երեխաներին, ընտանիքին, ամբողջ սևամորթ համայնքին և հրեաներին։

Այս և միջազգային մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված